Մարթա Քլաբ











{Ապրիլի 9, 2011}   Փակուղիներ

Նա սեղմվել էր սենյակի անկյունում ու գլուխը դրել ծնկներին։
— Վե’ր կաց,- ուսը կամաց շարժեց տղան,- ժամանակն է, պետք է դուրս գանք գործարանը փնտրելու։ Աղջիկը դատարկության միջով բարձրացրեց հայացքն ու աչքերը բացեց։ Ժամացույցի սլաքները ցույց էին տալիս հինգից հինգ պակաս։
— Հա’, ժամանակն է, բաճկոնս հագնեմ՝ դուրս գանք։
Երեկոյան հինգին պետք է դուրս գային փողոցներում թափառելու ու լքված գործարանը փնտրելու։ Ժամացույցի սլաքները կանգնել էին հինգն անց մեկ րոպեի վրա երբ դուրս եկան: Շենքի մուտքի աստիճաններին ինչ-որ հնամաշ լրագրային թերթեր էին, լրիվ սպիտակ թռուցիկներ, որոնց տակ բետոնապատ աստիճանները լպրծուն էին դառնում։ Տղան սեղմում էր աղջկա ձեռքն ու շշնջում` զգույշ… մինչ այդ բանալին երեք անգամ պտտել էր բնակարանի դռան կողպեքի մեջ ու նետել վերելակի կիսաբաց անցքից ներս…
— Մեզ էլ պետք չի, մենք շահել ենք մեր երջանկությունը…
Մուտքի պատուհանից լույսը ներս էր սողոսկում, բայց դուռը չէր լուսավորվում, ավելի էր թաղվում խավարի
մեջ։ Աստիճաններից իջնելիս աղջիկը հետ նայեց իրեն ծանոթ երկաթյա դռանը։ Աչքերը սևեռեց դռան եզերին։
Դռան մութ անցքերից դանդաղորեն կանաչ թևերով երկաթյա հրեշները դուրս սողոսկեցին ու իրենց մեջ առնելով
դուռը՝ խորտակեցին այն։ Աղջիկը փակեց աչքերն ու նորից բացեց։ Թվաց։ Երևի հոգնածությունից է: Ինչ լավ է
աշխարհում հրեշներ չկան, ու դռները միշտ կանգուն են։ Նորից հետ նայեց։ Դուռն իր տեղում էր…
Արդեն կես ժամ ու էլի ինչ-որ մի քանի ամիս փնտրում էին վիճակախաղի տոմսով շահած գործարանը։ Քայլել էին
իրենց փողոցից մինչև հարևան արվարձանը, որտեղ ամեն ինչ դատարկ էր ու կյանքը ձանձրալի, մտածել էին,
եթե լքված գործարան է, ուրեմն պետք է այդտեղ լինի, բայց ոչ: Աշխարհը մի տեսակ փոխել էր գույները, դա այն
քաղաքը չէր, որ նրանք գիտեին: Ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել, ամեն փողոցից հետո փակուղի էր:
-Պետք է հիշել այն ճանապարհները, որտեղով անցել ենք… Read the rest of this entry »



et cetera